Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 2-ից մայրաքաղաքում մեկնարկում է «Երևանի բալետ ֆեստը»։
Այդ առիթով հունիսի 2-ից 5-ը ներառյալ Թումանյանի անվան այգու տարածքից բալետային ներկայացումների ավարտից հետո դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: