Փրկարարների օգնությամբ պարանային եղանակով տեղափոխվեցի Դեբեդի մյուս ափ` շփվելու Սանահին կայարանի արգելափակված հատվածի բնակիչների հետ, ծանոթանալու իրավիճակին։ Այդ մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Մանկապարտեզն ու դպրոցը չեն հեղեղվել։ Մասնակի տիղմապատ է մանկապարտեզի հետնաբակը։ Վնասվել են առափնյա տները։ Բնակիչներն ապահովված են սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով։
Առանձնահատուկ շնորհակալություն փրկարարներին՝ այս հատվածում ևս անձնուրաց ծառայության համար»:- գրել է պատգամավորը։