Աղետի 8-րդ օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը շարունակում է շրջայցեր կատարել աղետից տուժած բնակավայրեր, անձամբ հետևել վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին, զրուցել իրենց ունեցածը կորցրած բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Նախարար Սանոսյանն այսօր կրկին այցելել է աղետի օրը ամբողջությամբ ջրածածկված և տարհանված Քարկոփ բնակավայր։
Նախարարը շրջել է նաև Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում բնակավայրերում, հետևել այնտեղ կատարվող մաքրման աշխատանքներին։