Պետական գնումները դարձել են առավել մրցակցային, մեկ անձից գնումների քանակն էապես նվազել է: Սա փաստում է պաշտոնական վիճակագրությունը: Նույն կարծիքին են հասարակական կազմակերպությունների և գնման մրցույթներին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները:
Սա դեռ չի նշանակում, թե ոլորտի խնդիրներն ամբողջությամբ լուծվել են:
Մրցույթների ակտիվ մասնակիցներից մեկը, օրինակ, նշում է, որ առանձին կառույցներ, օգտվելով օրենսդրական սողանցքից, ապրանքի այնպիսի բնութագիր են ներկայացնում, որ մրցույթի ելքը լինի կանխորոշված:
Ֆինանսների նախարարության պաշտոնյան չի բացառում, որ նման դեպքեր կարող են լինել, միաժամանակ նշում է, որ իրենք մշակում են օրենսդրական նոր առաջարկ, որը պատվիրատուներին կզրկի կամայականության հնարավորությունից:
Կողմերի կարծիքները լսել է Նիկոլայ Ավետիսյանը: