Իրավապահները 2018 թվականին ուսումնասիրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագիրը և հայտնաբերել պետությանը պատճառված առերևույթ մոտ 23.7 միլիարդ դրամի վնաս: 6 տարի առաջ հարուցված այս քրեական գործով կա 29 մեղադրյալ, որից 16-ը հետախուզվում է:
2009-2018 թվականների ընթացքում կառուցվել է ճանապարհի միայն մի չնչին հատվածը:
Ճանապարհաշինական աշխատանքներն աշխուժացել են արդեն 2019-ից: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ճանապարհի կառուցման համար այս տարի տրամադրելու է 236 մլն եվրո: Ամբողջ մայրուղու ներդրումները գերազանցում են 3 միլիարդ դոլարը:
Ծրագրվում է խոշոր ենթակառուցվածքի կառուցման շնորհիվ 558 կիլոմետրանոց ճանապարհի երկարությունը կրճատել 100 կիլոմետրով: Երկարության կրճատման և նոր կառուցվող ճանապարհի տեխնիկական բարձր որակի շնորհիվ երթևեկության ժամանակը կկրճատվի 4-5 ժամով:
Ճանապարհի կառուցման ընթացքում կոռուպցիոն սխեմայով չարաշահումների վիճակագրությունն ի մի է բերել Տաթև Խաչատրյանը: