Աղետի գոտու բոլոր հատվածներում միաժամանակ տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում։ Այսդ մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ջրագծերի, գազատար խողովակների, երկաթգծի, ճանապարհների, ժամանակավոր կամուրջների և մի շարք այլ ուղղություններով մեծ արագությամբ վերականգնման աշխատանքներն ամենուր են»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի էջում՝ հրապարակելով տեսանյութ: