ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Ալավերդու համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:
«Քննարկվեցին երեկվա նիստում արձանագրված խնդիրների լուծման ընթացքը, նոր ի հայտ եկած խնդիրների օպերատիվ լուծման տարբերակները, նախարար Սանոսյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ»,- գրել է Մկրտչյանը։