Մրցակցային հատվածում սպառվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մեկ տարում գրեթե քառապատկվել է: Թվերը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ արձանագրել է, որ բնակավայրերի 92 տոկոսում հեռահաղորդակցության առնվազն 2 օպերատոր կա: Խորհրդարանում լսել են նաև կադաստրի ու քաղաքաշինության կոմիտեների զեկույցները:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։