Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է, որ 4 տարի հետո Երևանում չի լինելու մանկապարտեզ, որն ամբողջությամբ հիմնանորոգված ու էներգաարդյունավետ չէ: Եվրամիության օժանդակությամբ այդպիսի մի մանկապարտեզ այսօր նորամուտ է նշել: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ այստեղ նվազելու է էներգիայի ծախսը և, հետևաբար, նվազելու է ջերմոցային գազերի արտանետումը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։