Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չեն համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին, այն է՝ պատանդների վերադարձ և ՀԱՄԱՍ շարժման ոչնչացում:
Բենիամին Նեթանյահուն հավելել է՝ Թել Ավիվը նաև պետք է ապահովի, որ Գազայի հատվածից Իսրայելին այլևս վտանգ չսպառնա: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը շարունակելու է պնդել, որ իր պահանջները կատարվեն մինչև հրադադարի հաստատումը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելը Կատարի միջոցով հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ շարժմանը: