Հայաստանի վարչապետն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ, երկրների ղեկավարները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առիթով: Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում մեր երկրի ղեկավարն ընդգծել է ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու հանգամանքը: Վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։