Կրթական համակարգը կարող է կամ պաշտպանել մեր երեխաներին, կամ թողնել անպաշտպան՝ չզարգացնելով նրանց, չտալով այն գիտելիքները, հմտություններն ու արժեքները, որ կառաջնորդեն նրանց, կոտրելով նրանց ոգևորությունն ու եռանդը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պաշտպանելու լավագույն ձևն այն է, որ մեր երեխաների մեջ խրախուսենք միտքը, նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, սովորեցնենք, որ սխալվելը սարսափելի չի ու որ սխալներից կարելի է ու պետք է շատ բան սովորել։ Այսօր այս և այլ թեմաներով էինք խոսում ուսուցչական համաժողովին, որի համար 500 տեղանոց դահլիճը փոքր եղավ, ավելի քան 1000 ուսուցիչներ էին գրանցվել ու եկել։ Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար, շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը»,- գրել է նա։