Սանահին կայարանի արգելափակված հատվածում հունիսիմեկյան գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել Ալավերդու համայնքապետարանի և փրկարարների ջանքերով։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջից։
«Մուլտհերոսների հանդերձանքը պարանային եղանակով տեղափոխվեց մյուս ափ, տեղում կազմակերպվեց երեխաներին դրական լիցքեր պարգևող այս փոքրիկ և նշանակալի միջոցառումը»,- գրել է նա։