«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող դասընթացները դպրոցականներին օգնում են կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՝ ծանոթանալով ոլորտում ժամանակակից մոտեցումներին: Սիսիանի մասնաճյուղում կրթական ծրագրի մասնակիցները ծանոթացել են բուսաբուծության և անասնաբուծության վարման, գյուղարտադրանքի վերամշակման տեխնոլոգիաներին: Արմավիրից և Արագածոտնից հետո Սյունիքում բացված այս կենտրոն է այցելել Աննա Հակոբյանը, ծանոթացել պայմաններին: