Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Swag Kids մանկապատանեկան խումբը, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանը և Yan Girls խումբը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երգչախումբը։
Համերգն իրականացրել է «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ: Միջոցառման աջակիցն էր Գյումրու համայնքապետարանը։