ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ակտիվորեն շարունակվում են երկաթգծի վերականգնողական աշխատանքները:
«Աղետի գոտի, օր 7: Երկաթգծի վերականգնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ այդ աշխատանքներին։ Տվել մի շարք հանձնարարականներ»,- հայտնել է նախարարը։