Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Վարչապետ Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել: