Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նշվում է՝ զեկուցվել է մինչ այս պահն իրականացված աշխատանքների մասին՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ:
Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ: