Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» լուսանկարը՝ կից գրելով․
«Տարիներ առաջ նախաձեռնեցինք սուպերհամակարգչային կենտրոնի կառուցում Հայաստանում, որի նմանը նախկին ԱՊՀ տարածքում կա միայն Ռուսաստանում: Համակարգիչը ստեղծել է ֆրանսիական խոշորագույն Atos ընկերությունը:
Ինժեներական քաղաքում այն կդառնա տեխնոլոգիական մտքի կարևոր խթանիչ: Գործն է անմահ»։