Բագրատ Գալստանյանն իր կողմնակիցներին այսօր առաջնորդել է դեպի արտգործնախարարության շենք, պահանջել հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ, նրան 30 րոպե ժամանակ են տվել իջնելու համար, սպառնացել, որ հակառակ դեպքում իրենք կբարձրանան, և անարձագանք թողել անօրինական գործողություններից զերծ մնալու ոստիկանության հորդորը: Սկսվել է բախում, երկու ոստիկան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, 29 անձ բերման է ենթարկվել:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։