Թեև Դեբեդի մակարդակն իջել է, բայց փլուզումների, սողանքների վտանգները դեռևս պահպանվում են: Աղետից տուժած հյուսիսային մարզերում շարունակում է մեծ թվով տեխնիկա աշխատել: Տեղում արձանագրված խնդիրները փոխանցվում են Ներքին գործերի նախարարության համակարգմամբ գործող հանրապետական հանձնաժողով, որն էլ մշակում է դրանց լուծման ճանապարհները, քննարկում միջազգային կազմակերպություններից ակնկալիքները:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։