Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինայում պատերազմին ավելի ակտիվ ներգրավվելու ՆԱՏՕ-ի ծրագրերը համեմատել է հրդեհը հրանետի օգնությամբ մարելու փորձի հետ:
Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որի առանցքում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման քննարկումն է, Օրբանը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում պատերազմին՝ փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր՝ ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն վերանայի որոշ սահմանափակումներ՝ կապված Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման հետ: