«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առավոտյան իր կողմնակիցներին հավաքել էր կառավարության դիմաց: Ոստիկանությունը հավաքվածներին կոչ է արել չփակել փողոցը: Հավաքի մասնակիցները փորձել են շրջափակել նաև կառավարության բոլոր մուտքերը, որպեսզի նիստին մասնակցող նախարարներից ոչ մեկը շենքից դուրս չգա: Իրավապահները նաև հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական գործողություններից, նրանցից ոմանք ծակել են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։