Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ ամեն տարի մայիսի 31-ին աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ ընդգծելով ծխախոտի օգտագործման առողջական ռիսկերը և ծխախոտի սպառումը նվազեցնելու արդյունավետ քաղաքականությունը:
Ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենամեծ վտանգներից մեկն է, որին երբևէ բախվել է աշխարհը:
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ:
Ծխախոտի բոլոր տեսակները վնասակար են, և ծխախոտի ազդեցության անվտանգ մակարդակ չկա:
Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01: