Ամերիկյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածելու փորձերը վկայում են Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ ներգրավվածության մասին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման տարբերակների որոնումը առանց Ռուսաստանի մասնակցության ժամանակի վատնում է:
«Ռուսաստանը կիսում է Չինաստանի մոտեցումն Ուկրաինայի կարգավորման հարցում. առանց ՌԴ-ի մասնակցության դա անհեռանկարային է: Չինաստանն այդ մասին ի սկզբանե հայտարարել է, և այստեղ այդ առումով մեր դիրքորոշումները միանգամայն նույնական են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։ Մենք աջակցում ենք նման մոտեցմանը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինին, հայտնում էին, որ Պեկինը չի կարող մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովին: