ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին և հարձակվում:
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ ավելի վաղ Կիևը նման խնդրանքով դիմել էր Վաշինգտոնին: Նա նաև խոստացել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կամուրջ կդառնա դաշինքին Կիևի անդամակցությունն արագացնելու համար:
Ուկրաինայի նախագահի խոսնակն էլ հայտարարել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած զենքի սահմանափակ կիրառման մասին։