Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել նաև բժշկական կենտրոն՝ բողոքի ակցիայի իրականացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: