Ուկրաինան Վաշինգտոնից թույլտվություն է ստացել ամերիկյան զենքով հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը: Guardian-ի հետ զրույցում Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած զենքի սահմանափակ կիրառման մասին։ «Սա զգալիորեն կուժեղացնի Ուկրաինայի սահմանը զանգվածաբար հատելու՝ ռուսական ուժերի փորձերին դիմակայելու մեր կարողությունը»,- հավելել է Նիկիֆորովը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: