Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը կրկին փորձել են հարվածներ հասցնել Դաշնության տարածքին: Գերատեսչության տվյալով՝ թիրախում են հայտնվել Բելգորոդի, Վորոնեժի, Տամբովի շրջանները, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը. ՀՕՊ համակարգը տասնյակ անօդաչուներ է խոցել: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Կրասնոդարի երկրամասում նավթաբազա է բռնկվել:
Ուկրաինական կողմն էլ հայտնում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հերթական անգամ հարվածել է Խարկովին: Տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: