ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով հասել է արտգործնախարարություն: Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ արտգործնախարարության աշխատակիցները կամ նախարարը իջնեն և պատասխան տան իրենց հարցերին, ավելի ուշ՝ 30 րոպե ժամանակ է տվել՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կբարձրանան վերև: Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը այս պահին հնարավոր չի համարում ակցիայի մասնակիցներին ընդունելը, հորդորել բախման չգնալ՝ ասելով, որ այդ դեպքում կկիրառվեն հասարակական կարգը պահելու համար օրենքով սահմանված միջոցներ։ Բագրատ Գալստանյանը հակադարձել է՝ «Բախման դուք եք գնում»։