Հունիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 2-ին, 4-5-ը կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։
Երևանում հունիսի 1-ին գիշերը և երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։