Լոռու մարզի հեղեղված բնակավայրերում վերականգնվում են ենթակառուցվածքները: Հանրապետության ճանապարհները սպասարկող ընկերությունները միացել են մաքրմանը։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցվել Ալավերդու հետ ճանապարհային կապը կորցրած բնակավայրերի բնակիչներին։ Արդեն անցանելի է Հաղպատից դեպի Ալավերդի միջպետական ճանապարհի այս հատվածը: Առաջիկա օրերին ամբողջությամբ կլուծվի նաև հոսանքի ու գազամատակարարման հարցը. աղետի գոտում կազմակերպչական աշխատանքը ներկայացրել են պատասխանատու պաշտոնյաները:
Մանրամասները՝ ռեպորտաժում։