ԱՄՆ-ը «փոքր Իսրայել» է ստեղծում Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մոտ՝ օգտագործելով Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին՝ հինգշաբթի գրել է Hürriyet թերթը։
Թերթը հայտնել է, որ Թուրքիայում արգելված կուսակցությունը ծրագրում է ԱՄՆ-ի աջակցությամբ տեղական ընտրություններ անցկացնել Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում։
«Մինչ աշխարհը զբաղված է Գազայով և Ուկրաինայով, Միացյալ Նահանգները «փոքրիկ Իսրայելի» հիմքն է դնում մեր սահմանին: Հունիսի 11-ին Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կանցկացնի տեղական ընտրություններ՝ սկսած Մանբիջից մինչև մեր սահմանները՝ Աֆրին ու Թել Ռիֆաթ»,- գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ ընտրություններն անցկացվելու են քրդական կուսակցության հսկողության ներքո, և առաջադրվելու են Քրդստանի աշխատավորական կուսակցության ստեղծած ընտրական խորհրդի թեկնածուները: