Պակիստանը չի հետևում միջուկային զենքն առաջինը չկիրառելու հայեցակարգին՝ ասել է ազգային հրամանատարության խորհրդական, գեներալ-լեյտենանտ Խալիդ Ահմեդ Քիդվայը: Նրա խոսքերը մեջբերում է Dawn թերթը։
«Պակիստանը չունի քաղաքականություն, որն արգելում է առաջինը կիրառել միջուկային զենքը: Երկրի ղեկավարին դա միջուկային հնարավորություններն օգտագործելու ազատություն է տալիս»,- ասել է Քիդվայը՝ Պակիստանի միջուկային փորձարկումների տարեդարձին նվիրված սեմինարի ժամանակ։
Պարբերականը նշել է, որ Ազգային հրամանատարության խորհրդականն այդ հայտարարությունն արել է՝ ի պատասխան Պակիստանի միջուկային ծրագրի շուրջ Հնդկաստանում ներքին քննարկումների։
Պաշտոնապես Պակիստանը և Հնդկաստանը հավատարիմ են միջուկային զենքն առաջինը չկիրառելու հայեցակարգին: Բաց աղբյուրների համաձայն՝ այդ երկրները կարող են ունենալ մոտ 170 միջուկային մարտագլխիկ: