Ուկրաինան արդեն կարող է հարվածել Ռուսաստանին արևմտյան հեռահար զինատեսակներով, քանի որ մի շարք երկրներ ի սկզբանե դեմ չէին նման միջոցներին։ Այդ մասին իսպանական La Vanguardia թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նա ընդունել է, որ այդ քայլը կնշանակի իրավիճակի սրացում: Սակայն նա հայտարարել է, որ Ռուսաստանի հաջողությունն ավելի մեծ սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար:
Մայիսի 25-ին Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել ռուսական տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմավարությունը պետք է փոխել հիմա, երբ ռազմական գործողություններ են ընթանում Խարկովի շրջանում՝ սահմանից ոչ հեռու։
Բալթյան որոշ երկրներ էլ հայտարարել են, որ պատրաստ են զորք ուղարկել Ուկրաինա։