Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում անդրադարձել է հոգևորականների այն կոչին, որ պետք է բացահայտել այն իրավապահներին, որոնք խոչընդոտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, արգելել այդ ոստիկանների մուտքը եկեղեցիներ: Ըստ պաշտպանի՝ այդ տվյալների հրապարակումը խնդրահարույց է, իսկ կոչը՝ խտրական: Պաշտպանը քաղաքական դաշտին կոչ է արել զերծ մնալ ատելության խոսքից:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: