7 բնակավայրերը դուրս են եկել արգելափակումից։ Տեղադրվել է հետիոտնային մետաղական կամուրջ, որն ապահովում է մարդկանց տեղաշարժը, բնակավայրերի սնուցումը կարվի ավելի արագ։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«Ճանապարհային դեպարտամենտի, շինարարական մասնավոր ընկերությունների, հիմնարկների մասնագետները շատ արագ և արդյունավետ են աշխատել։
Մինչ այս բնակավայրերը սնուցման խնդիր չեն ունեցել, այն ապահովվել է սարամիջյան ճանապարհով»,- նշված է գրառման մեջ։