Հայաստանը միացել է մաշկի քաղցկեղի ու մելանոմայի իրազեկման ակցիային: Մաշկաբանության ազգային կենտրոնում հետազոտությունն այսօր եղել է անվճար. հետազոտվածների 40 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի չարորակ գոյացություններով ախտահարումներ: Մասնագետները նշում են, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է լիովին բուժում, և խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, օգտագործել արևապաշտպան քսուք:
Մանրամասները՝ ռեպորտաժում: