Մայիսի 30-ին Բիշքեկում գտնվող Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալմազ Իմանմգազիևին է ներկայացրել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Վանյանին: Այս մասին տեղեկացնում են Ղրղզստանում ՀՀ դեսպանությունից:
«Հյուպատոսական պատենտի հանձնման և հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման արարողությանը հաջորդած զրույցին երկուստեք ընդգծվել է պատվավոր հյուպատոսության հիմնման պահանջվածությունը՝ միտված առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առաջմղման և աջակցության ցուցաբերման ապահովմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև հյուպատոսական փոխգործակցության զարգացմանն և իրավական կարգավորումների կատարելագործմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների և գտնվելու կարգի դյուրացման մասով»,- ասված է հաղորդագրության մեջ: