ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվում են պետական պատվերի ամբողջ ծավալից, և սա թե՛ հիվանդանոցային, թե՛ առաջնային օղակի համար բավականին մեծ, լրացուցիչ ծախսեր է առաջացնում: Այդ մասին 2023 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անդրադառնալով առողջապահության՝ ոլորտային հաշվետվությանը՝ նախարարը նշեց՝ բուժօգնության ծառայությունների սպասարկման մասով թերակատարումները չնչին են:
«Ընդհանուր բյուջեի կատարողականի՝ 97,1 տոկոսի մեջ մտնում է նաև կապիտալ ծախսերի կատարողականը, և հիմնական թերկատարումները վերաբերում են հենց կապիտալ ծախսերի կտորներին: Բայց մեր ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք գերակատարումներ, և 2023-ի ընթացքում էլ հավելյալ միջոցներ են տրամադրվել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հավելյալ բուժօգություն տրամադրենք:
Նույն այրվածքների պատճառով (2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունի մասին է խոսքը – խմբ.) ծառայության տողի մեջ մենք մեծ աճ ենք ունեցել և սպասարկել ենք ամբողջական ծավալով»,- ասաց Ավանեսյանը: