Կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Մարտիրոս 1-ին փողոց 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Մարտիրոս գյուղի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։
Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները կկիրառվեն 2025 թ. հունվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռից կհանվի 104 միավոր տրանսպորտային միջոց՝ հետագայում օտարման նպատակով: Տրանսպորտային միջոցներն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին: