«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի առանձնացրած 6 թիմին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ՝ գործադիրն ընդունել է որոշում:
Ըստ հիմնավորման՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմ:
«Ներուժ» ծրագիրն ուղղված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար Հայաստանում գործունեության գրավչության բարձրացմանը, տարբեր աշխարհագրական, սոցիալական և մշակութային իրականություններում ապրող անհատների փորձի և գիտելիքների փոխանակմանը, սփյուռքահայ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգին ծանոթացնելուն, ինչպես նաև նպաստելու մասնագիտական հայրենադարձությանը և խթանելու համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, ինչով էլ պայմանավորված է ծրագրի բացառիկությունը: Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է նաև արտերկրյա ստարտափ մշակույթի և փորձի հայաստանյան տնտեսական միջավայր ներմուծելու անհրաժեշտությունը: