ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը դատապարտել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի ընդունումը: Սամանթա Փաուերը նախազգուշացրել է՝ խորհրդարանը վտանգում է Վրաստանի ժողովրդավարական ուղին, տնտեսական անվտանգությունը և Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունները։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ համոզմունք է հայտնել, որ Վրաստանի իշխող կուսակցության օրենսդրական նախաձեռնությունն անհամատեղելի է ԵՄ արժեքների և սկզբունքների հետ, հիշեցրել՝ Թբիլիսին Միության թեկնածու երկրի կարգավիճակ ունի:
Չնայած միջազգային գործընկերների հայտարարություններին և Հանրապետության տարածքում բողոքի զանգվածային ակցիաներին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն արտերկրից ստացող կազմակերպություններն արդեն սեպտեմբերից պետք է գրանցվեն հատուկ ռեգիստրում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: