Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում: Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 խոր. մ/վ-ով և կազմել 102 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 խոր. մ/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 42.6 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 խոր. մ/վ), որը 2.20 խոր. մ/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 1.50 խոր. մ/վ-ով և կազմել 35.1 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 խոր. մ/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 1.70 խոր. մ/վ-ով և կազմել 10.7 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 խոր. մ/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 10.3 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 խոր. մ/վ), որը մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.80 խոր. մ/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 30-ի 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 7.90 խոր. մ/վ-ով և կազմել է 41.3 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 խոր. մ/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում, և մայիսի 30-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 2.35 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 խոր. մ/վ):