ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրառում է արել Լոռու և Տավուշի մարզում ընթացող աշխատանքների մասին:
«Ալավերդու պարենի կուտակման կենտրոնում ենք։ Այն անընդհատ համալրվում է և անընդհատ բացթողում է արվում բեռնատարներով` ըստ հասցեների։
Սիրելի հայրենակիցներ, շահառուները հազարավոր են։ Եթե կլինեն մարդիկ, որոնք որևէ կարիք ունեն և մեզ հետ կապ չեն հաստատել, տեղեկություն տվեք մեզ։
Օգնեք մեզ` ձեր կարիքները հասցնելով մեզ, և դրանք արագ կկարգավորվեն»,- գրել է նա։