ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: