Մայիսի 25-ին և 26-ին տեղացած առատ տեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է առաջացել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Հատկապես Դեբեդ գետն ամենաջրառատն է և ամենամեծ վնասն է հասցրել: Այդ օրը գետում ջրի մակարդակը հասել է վայրկյանում մինչև 650 մետր խորանարդի: Այսօր, օրինակ, 102 է. այսինքն՝ 6 անգամ ավելի ջուր է եղել. որոշ դելտա կետերի տվյալներով՝ 198 սմ: Այսինքն՝ մոտ 2 մետր արդեն ջուրը նվազել է, ինչի հետևանքով առաջացել է այս հսկայական աղետալի վիճակը Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի և իրենց վտակների շուրջ առկա բնակավայրերում և տարածքներում: ՓԾ-ն մեծ ուժով ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու: Հիմա միայն Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, բայց փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցնում ենք: Այս աղետի հետևանքով ունենք 4 զոհ»,- ասաց Գնել Սանոսյանը: