ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Լյուբլյանա պատվիրակություն գործուղելու մասին։ Համաձայն այդ կարգադրության՝ պաշտոնական այցով 2024 թվականի հունիսի 3-6-ը Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը։