Վրաստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ շեշտելով․
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը հակասում է ԵՄ-ի հիմնական սկզբունքներին և արժեքներին՝ բացասաբար ազդելով Վրաստանի՝ դեպի ԵՄ ուղու վրա: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները և կոչ ենք անում կառավարությանը վերահաստատել դեպի ԵՄ ձգտումները»:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան: