Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կոշտ է արձագանքել Իսրայելի վերջին գործողություններին։ «Աշխարհը դիտում է հոգեբուժական խնդիրներ ունեցող, Նեթանյահու կոչվող արնախումի բարբարոսությունը»,- հայտարարել է նա՝ Անկարայում իր կուսակցության խորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ ունեցած ելույթում: Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները նույնպես պատասխանատու են Գազայի «ցեղասպանության» համար։ «ԱՄՆ, այս արյունը նաև ձեր ձեռքերին է, դուք նույնքան պատասխանատու եք ցեղասպանության համար, որքան Իսրայելը, եվրոպական կառավարությունների ղեկավարներ, դուք դարձել եք Իսրայելի այս բարբարոսության գործընկերը, որովհետև լուռ եք, երբ Իսրայելը սպանում է Գազայում, սպանել է արժեքները Եվրոպայում,- հայտարարել է Էրդողանը՝ մեղադրելով նաև Միավորված ազգերի կազմակերպությանը: «ՄԱԿ-ը չի կարող պաշտպանել նույնիսկ սեփական անձնակազմին, առավել եւս՝ դադարեցնել ցեղասպանությունը»:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: